ՄամուլՏեսանյութ

Մտածում են՝ ի՞նչ պարտադիր է, որ գյուղում կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող սապոգով գնան-գան. Փաշինյան (Տեսանյութ)

Մտածում են՝ ի՞նչ պարտադիր է, որ գյուղում կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող սապոգով գնան-գան. Փաշինյան (Տեսանյութ)

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որոնք վերաբերում են սուբվենցիաների տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ խոսքը 4 ծրագրերի մասին է, որոնցից մեկը խոշոր է և ռեֆորմային: Նրա խոսքով, մասնավորապես, նախատեսվում է հաջորդ տարվա համար սուբվենցիոն ծրագրերը ներկայացնել  այս տարվա ընթացքում, իսկ հաջորդ տարի արդեն միանգամից սկսել շինարարական աշխատանքները:

«Նախագծերի ներկայացման վրջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: Այսինքն ամենաուշը, որ ծրագիրը կգնա համայնք եւ մրցույթ կհայտարարվի, փետևրվարի սկիզբն է: Այսինքն մարտին արդեն հնարավոր կլինի շինարարությունն իրականացնել»,-ասաց նախարարը:

Ըստ Գնել Սանոսյանի՝ մյուս փոփոխությամբ սալարկման աշխատանքների հարցում բարձարացվել է կառավարության աջակցության չափը՝ սահմանվելով  50-70%: Համայնքներում պետության համաֆինանսավորման մասնաբաժինը կլինի 50 %, բարձր լեռնային գոտիներում 65 % և սահմանամերձ բնակավայրերում՝ 70%:

Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթի զգալի մասը նվիրեց գյուղական ճանապարների սալապատմանը, դրանց պահպանմանը, փողոցները մաքուր պահելու  համար համայնքներում մեխանիզմներ ստեղծելուն:

xachik gyux 2

«Մարդիկ կասեն՝ էս ինչի՞ց են խոսում, հլը նայեք՝ մեր երկիրն ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, եկել են բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում, բայց ես կարծում եմ, որ այդ բևեռները գենետիկ կապ ունեն:

Որովհետեւ դա ընդհանուր հայացք ու մտածելակերպ է: Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես այդ պրոբլեմների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ: Մեզ համար նորմալ է եղել, որ գյուղ տեղ է, ի՞նչ պարտադիր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող սապոգով գնան-գան»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա պատմեց, որ օրերս ինչ տեղ գնալիս է եղել, գրված է եղել շրջանցիկ ճանապարհ, քանի որ շինարարություն է ընթանում.

«Այդ կազմակերպությունը այդ ծրագրից միլիոններ է աշխատում: Այդ ցուցանակը, որ գրված է «շրջանցիկ ճանապարհ», երեւի մի 62 տեղից ճմրթած է, ժապավենը, որով փակված է, երեւի 62 թվից ինչքան շինարարություն են արել, այդ ժապավենով է, ճանապարհային նշանները տրակտորի տակ ընկած: Ճանապարհը փակել են բետոնի կտորներով, որ երեւի պատերազմին են մնացել:

նայում ես, չես հասկանում: 50-100 հազար դրամ դժվա՞ր է ծախսել, երբ միլիոններ են աշխատում: Ընդ որում, ես կասկածներ ունեմ, որ իրենց սեփականը չունեն, իրար են փոխանցում էն նշանները: Դաս երկրի նկատմամբ վերաբերմունք է, չի կարելի այդպես»,-ասաց Փաշինյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում