Մամուլ

Մուրացան հոսպիտալի հարևանությամբ բնակվողներն ահազանգում են

Մուրացան հոսպիտալի հարևանությամբ բնակվողներն ահազանգում են

ArmLur.am-ի խմբագրությունն են ահազանգել Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Մուրացան փողոցի բնակիչները: Վերջիններս պնդում են՝  արդեն մեկ շաբաթ է անելանելի վիճակում են, չգիտեն, թե էլ ում դիմել անտանելի խցանումներից խուսափելու եւ փողոցը անվտանգ դարձնելու համար:

Բնկակիչների խոսքով՝ Մուրացան փողոցում գտնվող Կենտրոնական Զինվորական Հոսպիտալը բացել է երկրորդ մուտքը, որի հետեւանքով առաջացել է մեծ խցանումներ, անհարամարություններ տեղի բնակիչների համար:

հոսպիտալ

«Պատկերացնում եք հոսպիտալի այցելուները, հիվանդները գալիս են, առաջանում է ահավոր խցանում, անց ու դարձն անհնարին է դառնում, բացի այդ էլ մեծ դժվարություններ են առաջացել նաեւ հիվանդների համար: Այսպես շարունակվել այլեւս հնարավոր չէ»,-նշեցին բնակիչները:

Բնակիչների խոսքով՝  դիմել են Հոսպիտալի ժամանակավոր պաշտոնակատարին, սակայն որեւէ բան չի փոխվել:

Կիսվել նյութով