Մամուլ

Մուրադովը Բաքվից Երևան է բերել երեկ զոհված հայ զինծառայողի դին

Մուրադովը Բաքվից Երևան է բերել երեկ զոհված հայ զինծառայողի դին

ՌԴ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր երեկոյան Ադրբեջանից Հայաստան է տեղափոխել երեկ` նոյեմբերի 16-ին, զոհված հայ զինծառայողի դին։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ Պն մամուլի ծառայությունից։

Նոյեմբերի 17-ի երեկոյան, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմինը: Նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

rustam muradov

Հանդիպման ընթացքում ՀՀ պսշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ:

Կիսվել նյութով