Շոու-բիզնեսՏեսանյութ

«Մոտ մեկ տարի է ամուսնացած ենք»․ Անի Պետրոսյան

«Մոտ մեկ տարի է ամուսնացած ենք»․ Անի Պետրոսյան

Հաղորդավար Ամալյա Հովհաննիսյանը՝ «LIFEROOM» նախագծի շրջանակներում հյուրընկալել է դերասանուհի Անի Պետրոսյանին։

«Մոտ մեկ տարի է ամուսնացած ենք, նա իմ ամուսինն է։ Նշանվել ենք նախանցած տարի՝ իմ ծննդյան օրը, իսկ այս Նոր տարուն որոշեցինք մեր հարաբերություններին վերջնական կարգավիճակ տալ»,- իր եւ գրող Էդգար Կոստանդյանի մասին խոսելիս պատմել է դերասանուհի Անի Պետրոսյանը։

«Մեր մասին կարելի է մի երկար վեպ գրել, չնայած՝ նրա վեպերում հերոսուհիների մեջ ինձնից գոնե մի մասնիկ միշտ կա։ Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, կռվել, հաշտվել, վերջնական բաժանվել…

Ուղղակի այնքան մեծ էր նրա սերը. տարիներով պտտվում ու էլի գալիս էր ինձ մոտ, հետո ես էլ սկսեցի նրան սիրել։ Այս պահին երեւի նրանից հարազատ մարդ չունեմ. դե, ծնողների մասին չենք խոսում»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում