Աշխարհ

Մոսկվան հայտնել է կորուստների մասին

Մոսկվան հայտնել է կորուստների մասին

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ ՌԴ ՊՆ-ն խոստովանել է, որ ռուս զինծառայողների շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Նախարարությունը չի նշել զոհերի թիվը, սակայն նշել է, որ դրանք «բազմապատիկ» ավելի քիչ են, քան «ազգայնականների և Ուկրաինայի զինված ուժերի շրջանում»։

«Ցավոք, մեր ընկերներից կան զոհեր և վիրավորներ»,- ճեպազրույցում ասել է նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

rusakan banak

Գործակալությունը նաև խոստովանել է, որ մի քանի զինծառայողներ գերի են ընկել։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները կտտանքների և խոշտանգումների են դիմում գերիների նկատմամբ։

Կիսվել նյութով