ԱշխարհՄամուլ

Մոսկվայում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից

Մոսկվայում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։«Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։ Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։

Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասաց դեսպանը։

Տողանյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ հինգ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Sputnik Արմենիա-յի տեղեկություններով՝ մահացած ՀՀ քաղաքացին 58-ամյա Վարդևան Օրդյանն է։

Ցավակցում ենք Օրդյաններին և կորոնավիրուսից մահացած մեր բոլոր մյուս հայրենակիցների հարազատներին, հույսով, որ իրավիճակն արագ կկարգավորվի, և բոլոր հիվանդները կառողջանան:

Կիսվել նյութով