Աշխարհ

Մոսկվայում ձյուն է տեղացել

Մոսկվայում ձյուն է տեղացել

Մայրաքաղաքի բնակիչները ձյան տեղումների տեսանյութն են հրապարակել։ Այ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Այս պահին Ռուսաստանի մայրաքաղաքում ամպամած է, ջերմաստիճանը պահպանվում է +2 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Ըստ կանխատեսումների՝ ջերմաստիճանը կարող է իջնել մինչև – 1 աստիճան, սակայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, սպասվում է տաքացում։

Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական ​​տնօրեն Ռոման Վիլֆանդը աշխատանքային շաբաթվա վերջում մայրաքաղաքի բնակիչներին նախազգուշացրել է ձնախառն անձրեւի եւ մերկասառույցի մասին։ Սակայն Վիլֆանդը կանխատեսել է, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 22-ին, եղանակը կփոխվի։

Սպասվում է ամպամած եղանակ՝ բայց, մոսկվացիները վերջապես կկարողանան տեսնել արևը։

Նախկինում հաղորդվում էր, որ Մոսկվայում մինչև հոկտեմբերի վերջ սպասվում է երկու կարճատև շոգ։ Ատլանտյան օվկիանոսից մայրաքաղաք կհասնի տաք օդ՝ ակտիվ ցիկլոնների շնորհիվ։

Կիսվել էջում