Մամուլ

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները

Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության մամլո ծառայությունից։

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:

aac tnoren 1

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Կիսվել նյութով