Աշխարհ

Մոնղոլիայում սահմանել են կարանտին բուբոնիկ ժանտախտի պատճառով

Մոնղոլիայում սահմանել են կարանտին բուբոնիկ ժանտախտի պատճառով

Մոնղոլիայի արևմուտքում հուլիսի 25-ից իշխանությունները մտցրել են սահմանափակումներ բուբոնիկ ժանտախտով վարակվելու կասկածի պատճառով, հաղորդում է news.am-ը հղում անելով ՌԲԿ-ին։

39-ամյա բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց, երբ մեկ շաբաթ առաջ կերել է արջամկան միս։ Տղամարդու մոտ եղել են բուբոնիկ ժանտախտի ախտանշաններ՝ տենդ, մկանային ցավ եւ գլխացավ։ Նա եւ իր հետ շփված ինն անձ մեկուսացվել է հիվանդանոցում։ Նրանց հետազոտությունների արդյունքները պարզ կլինեն երկու օր անց։

բուբոնիկ ժանտախտ

Իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին չորսալ արջամկներ, չուտել դրանց միսը, պահպանել կարանտինի ռեժիմն ու չհավաքվել բազմամարդ խմբերում։

Հուլիսի սկզբում Չինաստանի հյուսիսում, Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում հայտարարվել էր վտանգի երրորդ մակարդակ բուբոնիկ ժանտախտի բռնկման պատճառով։ Հուլիսի կեսերին Մոնղոլիայի առողջապահության նախարարությունը հայտնել է բուբոնիկ ժանտախտի հետեւանքով արջամկան միս ուտելու հետեւանքով 15-ամյա դեռահասի մահվան մասին։ Նրա հետ շփում ունեցած 15 անձինք մեկուսացվել էին։

Կիսվել էջում