Մամուլ

Մոմավառություն՝ ԼԳԲՏ համայնքի տղաների հիշատակին

Մոմավառություն՝ ԼԳԲՏ համայնքի տղաների հիշատակին

Երեկ ինքասպանություն գործած տղաներից Արսենի ընկերն ինստագրամյան իր էջում գրել է, որ մոմավառություն են կազմակերպում։

«Սիրելի ընկերներ, Արսենի ընկերների խնդրանքով մոմավառությունը տեղափոխվում է Մաշտոցի 15/5 (Սիզնսի այգի), ժամի հետ կապված փոփոխություն չկա»։

Նա նաեւ նշել է, որ ի սկզբանե որոշել են Դավթաշենի կամուրջի տակ մոմավառություն կազմակերպել, այնուհետեւ փոխել են վայրը։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԼԳԲՏ համայնքի 2 ներկայացուցիչներ, որոնցից մեկը անչափահաս էր, կամուրջից ցած են նետվել։

lgbt inqnaspan

Նշենք, որ Արսեն Այվազյանը 16 տարեկան էր, իր հետ մահացած տղան 21 տարեկան էր։

Կիսվել նյութով