ՄամուլՄշակույթ

Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում

Մշակույթի նախարարության դիմաց գործադուլ է, աշխատողները դեմ են նախարարության օպտիմալացմանը, քանզի կարծում են, որ դրա արդյունքում կարող են լինել կրճատումներ։ Այնտեղ կային աշխատակիցներ նաև Սփյուռքի նախարարությունից։

«Թեև նպատակը դրական է, սակայն ես վստահ եմ, որ շատ հմուտ մասնագետներ ինչ-ինչ պատճառերով զրկվել են աշախատանքից։ Մեզ սնուցում են գաղափարներ, որ այ տեղերում կարող ենք աշխատանք գտնել, բայց վստահ եմ՝ չենք կարող»․ մտահոգված է ՀՀ Մշակույթի նախարարության  հոգևոր կառույցների հետ կապի վարչության պետը։

Նրանք կարծում են, որ սա ոչ թե օպտիմալացում է, այլ պարզապես մեծ թվով մարդկանց աշխատանքից ազատելու հնարավորություն։

Ըստ աշխատակիցների, գործադուլը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև որևէ խելամիտ լուծում հարցին չտրվի։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում