Ազատ խոսք

«Մղկտում եմ, ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավական է․․․» Անահիտ Բախշյան

Մղկտում եմ, ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավական է․․․ ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ 39 տարեկան երիտասարդ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի սպանությունը, որում համոզված եմ ճանաչելով մեր դաժան իրականությունը, հոգիս տակն ու վրա է արել։

Չեմ կարողանում գտնել մխիթարական որևէ խոսք, որն ընդունելի կլիներ, գոնե ինձ համար։ Ստիպված եմ գրել ծեծված բառեր՝ խորապես ցավակցում եմ պարոն Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին:

Ի սրտե եմ ցավակցում ու ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է, ԲԱՎԱԿԱՆ Է․․․ բայց, ցավոք, չգիտեմ, թե ում է ուղղված այս հուսահատ գոռոցս։

Մղկտում եմ, երբ պատկերացնում եմ ընտանիքի վիճակը։ Սարսափելի է․․․»։

Կիսվել նյութով