Մամուլ

Մխիթար Գալեյանի մայրը հրապարակել է նորածնի լուսանկարը

Մխիթար Գալեյանի մայրը հրապարակել է նորածնի լուսանկարը

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը՝ Մխիթար Գալեյան կրտսերը։ Նրա մայրը՝ Աստղ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլոր հեռու, մոտիկ, ծանոթ-անծանոթ իմ ընկերներին, հարազատներին, իմ ընտանիքի ուրախությունը միախառնված թախիծով կիսելու համար։ Շնորհակալ եմ ջերմագին խոսքերի համար։

mkhitar galeyan

Ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնց դեռ չեմ պատասխանել (խնդրում եմ չջնջել), բայց հաստատ պատասխանելու եմ։ Հոգաչափ զգացված եմ»։

Կիսվել նյութով