Մամուլ

Մի քիչ վախենալու էր, օդանավի շարժիչի մեջ թռչուն ընկավ․ Արթուր Սողոմոնյան

Մի քիչ վախենալու էր, օդանավի շարժիչի մեջ թռչուն ընկավ․ Արթուր Սողոմոնյան

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում արտակարգ վայրէջք կատարելուց հետո օգոստոսի 12-ին ուշ երեկոյան կժամանի Երեւան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի փոխչեմպիոնին Նորվեգիայից Հայաստան տեղափոխող օդանավը շարժիչի անսարքության պատճառով օգոստոսի 11-ին արտակարգ վայրէջք էր կատարել Օսլոյում: Արթուր Սողոմոնյանի խոսքով, թիմը փոխել է օդանավը եւ այսօր կժամանի Երեւան:

«Թիմն այսօր կժամանի Երեւան նոր վարձած օդանավով: Ստիպված նոր օդանավ վարձեցինք, քանի որ այն օդանավը լիարժեք վերանորոգելու համար կպահանջվեր 3-4 օր: Մենք ուրիշ օդանավ պատվիրեցինք եւ այսօր ֆուտբոլիստները երեկոյան կլինեն Երեւանում: Հուսով եմ՝ ժամանակին կհասնեն: Ես այս պահին թիմի հետ չեմ, Օսլոյից մեկնել եմ Բարսելոնա: 

Երբ թռնում էինք Բուդյո քաղաքից, օդանավի շարժիչի մեջ թռչուն ընկավ: Մի քիչ վախենալու էր: Լավ էր, որ օդանավի անձնակազմը շատ պրոֆեսիոնալ էր, արագ կողմոնորշվեցին, թե ինչ պետք է անել:

Արտակարգ իրավիճակ էր եւ, այդ պարագայում չէր կարելի օդանավը նստեցնել, նաեւ չէր կարելի թռիչքը շարունակել: Նրանք արագ որոշում կայացրին մեզ հասցնել մինչեւ Օսլո, մեկ ժամ թռիչէ էր:

Մայրաքաղաքի օդանավակայանում կարողացան նստեցնել օդանավը: Այնտեղ հյուրանոց վարձեցինք եւ ամբողջ թիմը մնաց Օսլոյում: Այստեղ օդանավը տեխզննում անցավ եւ պարզվեց, որ վնասվածությունը շատ է, իսկ վերանորոգելու համար 3-4 օր ժամանակ կպահանջվի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում