Շոու-բիզնես

«Մի քանի ամիս է՝ սիրտս զբաղված է». Եվա Բաղդասարյան

«Մի քանի ամիս է՝ սիրտս զբաղված է». Եվա Բաղդասարյան

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, որն այս շրջանում զբաղվածություն ունի «Օջախի երգը» հեռուստասերիալում, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել՝ խոստանալով անկեղծ պատասխաններ տալ։

Հետևորդները հետաքրքրվել են, թե դերասանուհու սիրտը զբաղվա՞ծ է, ինչին ի պատասխան Եվան գրել է. «Արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղված է»։

Քանի որ այս հարցը կրկնվել է, Եվան նշել է, որ իր և՛ սիրտը, և՛ միտքը զբաղված են, պետք չէ այդ հարցն անընդհատ տալ։

eva ynker

Եվային հարցրել են` արդյոք սիրելին շոուբիզնեսից է, ինչին նա բացասական պատասխան է տվել. «Ոչ շոու բիզնեսից է, ոչ էլ համացանցում կա»։

Հետևորդներին նաև հետաքրքրել է` ամուսնությունից հետո Եվան պատրա՞ստ է փոխել իր ազգանունը։ «Եթե կողակիցս այդպես ուզի, իհարկե, ես խնդիր չեմ տեսնում»,- գրել է նա։

Կիսվել էջում