Ազատ խոսքՏեսանյութ

Մի փոքր անցյալից հիշողություն նրանց համար, ովքեր դառնացած ողբում են նախկինների կորուստը (Տեսանյութ)

Մի փոքր անցյալից հիշողություն նրանց համար, ովքեր դառնացած ողբում են նախկինների կորուստը

Նաիրա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա 2012 թվականի մայիսի չորսն էր, երբ Հանրապետության հրապարակում «նախընտրական» զանգվածային միջոցառման ընթացքում տեղի ունեցավ գազալիցքավորված փուչիկների պայթյուն…

Պայթյունից հետո համերգը շարունակվեց, Նախագահ Սարգսյանն ունեցավ իր գեղեցիկ ելույթը: Հարյուրավոր վիրավորների տեղափոխում էին հիվանդանոց, իսկ այդ ընթացքում երգիչները շարունակում էին ելույթը՝ կոչ անելով ավելի աշխույժ լինել։ Դժբախտաբար ականատեսն եմ եղել այս ողբերգիկ միջոցառմանը… և ինձ նման շատերը՝ «ՍՏԻՊՎԱԾ»…

Կային ժամանակներ, երբ իշխանական զանգվածային միջոցառումներին մասնակցությունը պարտադիր էր՝ «մարդաքանակ» ապահովելու համար:

Մի փոքր անցյալից հիշողություն նրանց համար, ովքեր դառնացած ողբում են նախկինների կորուստը և գովաբանում նրանց սխրագործությունները՝ ցեխ շպրտելով այսպիսի հզոր և յուրօրինակ կազմակերպված միջոցառման վրա, որը բարձր մակարդակով կազմակերպեց ՀՀ կառավարությունը այսպիսի արտակարգ դրության պայմաններում՝ ի դեմս աշխարհի! Թերևս ամենակարևորն ինձ համար՝ ոչ ոք չտուժեց «ֆիզիկապես»:

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շնորհակալ եմ միջոցառման կազմակերպչական աշխատանքները իրականացնողներին, և ինչպես «Միշտ» հպարտ եմ, որ «ՀԱՅ» եմ»։

Կիսվել նյութով