Շոու-բիզնես

Մի փորձեք փոփոխել, թքեք աշխարհի վրա, բայց ձեր երեխաների կողքին եղեք․ Հայկ Մկրտչյան

Մի փորձեք փոփոխել, թքեք աշխարհի վրա, բայց ձեր երեխաների կողքին եղեք․ Հայկ Մկրտչյան

Բլոգեր Հայկ Մկրտչյանը իր էջում գրել է․

«Սիրեք, անչափ շատ սիրեք ձեր երեխաներին, անկախ նրանից իրենք կսիրեն իրենց սեռակցին, թե հակառակին:

Գրողը տանի սերն անսեռ ա, արժեքներն են համամարդկային: Լավ մարդ կրթեք, մի ատեք նրան, հավատացեք կյանքում այնքան ատողներին կլինեն, դուք մի եղեք:

Սիրեք, անչափ շատ սիրեք ձեր երեխաներին, կան հրաժեշտներ, որոնք կարող են հավերժ ու անդառնալի լինեն, ոչինչ չարժի դրան ու աշխարհ արժի սեփական երեխայի երջանկությունը:

Երջանիկ մարդ մեծացրեք, աջակցեք, ավել փշեր մի ավելալցրեք, դրանց պակասը չկա: Սիրեք իրենց: Կան որոշումներ, որոնք ընտրված չեն, փոփոխել մի փորձեք, թքեք աշխարհի վրա, բայց ձեր երեխաների կողքին եղեք, ամուր սիրեք, որ ոչինչ ու ոչ մեկ չկարողանա տատանել ձեր սերը:

Սերն անսեռ ա.

hayk mkrtchyan grarum

Եղեք լավ ընկեր, ինքնասպանության մտքերը մի օրում չեն գալիս ու իրականացվում, եղեք ամենավստահելին, չդատողը, լսողը, կարեկցողը, որ հարկ եղած դեպքում կանխեք, ինքնասպանության միտքն էլ դեռ չծնված սպանեք

hayk mkrtchyan grarum 2

շատ խոսացեք հույզերի մասին, զգացածին բառեր տվեք ու կիսվեք

hayk mkrtchyan grarum 3

սիրեք մարդուն, մարդը ամենասիրունն ա ու մեր կյանքը հենց իրանցով ա կառուցվում»։

Կիսվել նյութով