Ազատ խոսք

Մի նեղսրտեք, որ ձեր հաղորդումները չեմ նայում․ Գոհար Աբաջյանը՝ ԱրմՔոմեդիի տղաներին

Մի նեղսրտեք, որ ձեր հաղորդումները չեմ նայում․ Գոհար Աբաջյանը՝ ԱրմՔոմեդիի տղաներին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱրմՔոմեդիին նվիրված իմ 2 հումորային ստատուսները, որոնցում ակնարկվում էր, որ հաղորդման հեղինակները այդպես էլ չեն անդրադառնում Միքայել Մինասյանին իրենց հաղորդումներում, ստիպեցին հումորի հեղինակներին և հատկապես Narek Margaryan-ին լուրջ տեքստ գրել իմ գրածի շուրջ:

Ուստի տեղափոխվեմ լուրջ մեկնաբանության դաշտ:

1. Նարեկ ջան ենթադրում եմ, այն, որ իմ 2 ստատուսները ձեր աչքին որերորդ հոբելյանական ստատուսն է թվացել, դա նրանից է, որ բովանդակությունը եռապատիկ ծանր եք տարել: Մի՛ խտացրեք գույները, 2 թիվը դժվար չէ մտաբերել:

2. Դուք այնքան անձնական եք ընկալել Մինասյանի շուրջ այս 2 գրածը, որ այդպես էլ չեք հասկացել իմ գրածներից, որ ես բացարձակ խնդիր չունեմ իշխանությունների հասցեին հնչած թե՛ ձեր քննադատության և թե՛ ձեր հումորների հետ:

3. Ես հասկանում եմ, որ ձեր համար դժվար է պատկերացնել, որ ԱԺ նախագահի կնոջ համար իշխանությանն ուղղված քննադատությունը կարող է ընդունելի լինել: Ենթադրում եմ` խնդիրը ձեր մեջ է. տարիներով ձևավորված ընկալման հարց է: Բայց ընդունեք սա ի գիտություն: Եվ նման պնդումներ անելուց առաջ` փորձեք հիմնավորումներ բերել:

3. Ձեր մատուցած հումորի հետ իմ խնդիրը լիովին հակառակում է` դուք անտեսում եք Միքայել Մինասյանի քաղաքական կերպարը, այնպես ինչպես տարիներ շարունակ անտեսում էիք Սերժ Սարգսյանի կերպարը:

(Ի վերջո` ինչպես կարելի է անտեսել ընդդիմության գուռուին հատկապես, երբ այդքան նյութ կա հումորի):

4. Ձեզ զարմացնու՞մ է, որ ես լուրջ չեմ ընդունում նախագահի փեսայի հայտարությունները: Ընդունեք փոխադարձ զարմանքս` ինպես կարելի է նրան լուրջ ընդունել:

5. Եվ վերջում` մի նեղսրտեք, որ ձեր հաղորդումները չեմ նայում: Բացարձակ անձնական չէ: Քաղաքական հումորները իմ համար ամենաձանձրալիներն են արդեն 20 տարի: Ավելին` ֆեյսբուքում բազմաթիվ են շատ ավելի սուր քաղաքկան հումորներ անող օգտատերերը, ովքեր, սակայն բեմ չունեն և Մինասյանի հեռուստաալիքում վարելու հնարավորություն, բայց ում սիրով ընթերցում եմ:

Բարով մնացեք և հումորով

Ձեր նշված «բազմաթիվ» ստատուսները ստորև»:

Կիսվել էջում