Շոու-բիզնեսՔաղաքականություն

«Մի կողմից իշխանությունները, մյուս կողմից՝ «ընդդիմությունը».Երկու կողմից ընկել եք այս բզկտված ժողովրդի ջանին».Լալա Մնացականյան

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանը մտահագություն է հայտնում՝ վերջին րոպեի՞ն են որոշում բողոքի ակցիա կամ հեղափոխություն իրականացնել, հետևաբար, մի՞թե սա լուրջ է.
«Եթե լուրջ պայքարի նպատակ ունեիք՝ ավելի շուտ սկսեիք: Եթե դուք ուզում եք պայքար սկսեք և հաղթեք, ապա գոնե մի քանի ամիս առաջ է պետք դա սկսել:

Չեմ հասկանում, սա ի՞նչ երեխայական խաղեր են, և դա՝ այն պարագայում, երբ ողջ ազգը գիտի, որ սկսած Սահմանադրական կարգի փոփոխությունների նախաձեռնումից, Սերժ Սարգսյանի նպատակը երրորդ անգամ իշխանության գալն ու մնալն է: Ի՞նչ է, բոլորն այդ մասին գիտեին, ես, որ քաղաքական գործիչ չեմ, վաղուց գիտեի, որ նրա նպատակը վարչապետ դառնալն է, և միայն Նիկոլ Փաշինյա՞նն էր անտեղյակ:

Գիտեք, ով ինչ ուզում՝ անում է, բայց այս ամենի մեջ ես միշտ չեմ հասկացել մեր ընդդիմության որդեգրած վարքագիծը՝ անընդհատ կեսից սկսել և կեսից էլ ավարտել: Հիմա ինչի՞ դեմ է պայքարում Նիկոլ Փաշինյանը, երբ նա գիտեր, որ օրեր անց Սերժ Սարգսյանն անխոչընդոտ հայտնվելու է վարչապետի պաշտոնում: Հիմա ո՞րն է այս պայքարի նպատակը, երբ այսօր արդեն, ինչպես ասացիք, Հանրապետական կուսակցության կողմից Սերժ Սարգսյանը պաշտոնապես առաջադրվել է՝ որպես վարչապետի թեկնածու:

Ուրեմն, կարող ենք, չէ՞, ասել, որ ի դեմս մեր ընդդիմության, այստեղ լուրջ քաղաքական ուժ չկա: Հիմա ի՞նչ են ուզում այս խեղճ ժողովրդից, մի կողմից՝ իշխանությունները, մյուս կողմից՝ «ընդդիմությունը»: Երկու կողմից ընկել եք այս բզկտված ժողովրդի ջանին, ի՞նչ եք ուզում դուք, ի վերջո, այս տանջված ժողովրդից»:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Կիսվել նյութով