Մամուլ

Մի խումբ կա, որն արտաքնապես պաշտպանում է հեղափոխությունը, իրականում վարկաբեկելով այն. Երջանիկ Աբգարյան

Երջանիկ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հեղափոխությունը բացառապես ունի 2 իրական դեմք՝ հեղափոխական եւ հակահեղափոխական: Նրանք, որոնք հեղափոխությունն են պաշտպանում եւ նրանք՝ որոնք ռեւանշիստ են՝ բացահայտ հակահեղափոխական:

Բայց կա նաեւ մի ստվար խումբ, որը հավատարիմ լինելով հեղափոխությանը միաժամանակ քննադատում է հեղափոխական իշխանությանը այս կամ այն սխալի ու բացթողման համար միաժամանակ առաջակելով կոնկրետ հարցի լուծման իր սխեման, հուշում է իշխանությանն անել այս կամ այն քայլերը, խորհուրդներ է տալիս նրան:

Մի այլ խումբ էլ կա, որն արտաքնապես կարծես պաշտպանում է հեղափոխությանը, բայց դա այնպես է անում, որ իրականում, դրա արդյունքում վարկաբեկվում է հեղափոխությունը: Սրանք անտես չեն անում խոսքային վրիպումները, անհաջող արտահայտությունները, անվստահություն հարուցող գործելակերպն ու հայտարարությունները եւ այլն:

Սրանք կպչուն չարախոսներ են, որոնք ամեն դրական կամ տրամաբանական խոսք կարող են վերածել քննարկման առարկայի եւ ուշադրություն շեղել հիմնական հարցից: Սրանք հեռու չեն նաեւ կեղծարարությունից: Այս թեման շատ ծավալուն է: Այսօր բավարարվենք այսքանով»:

Կիսվել նյութով