Մամուլ

«Մի զարմացեք». Սերժ Սարգսյանը խմել է նաեւ իշխանությունների կենացը. «Իրատես»

«Մի զարմացեք». Սերժ Սարգսյանը խմել է նաեւ իշխանությունների կենացը: «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի ուղերձի «դեմն առնելու» համար եղել է իշխանությունների` ամենաբարձր մակարդակով հրահանգը:

Վերջիններիս լրջորեն անհանգստացնում է Սերժ Սարգսյանի վարկանիշի փոփոխությունը. ի տարբերություն հոգեւորականներին ծնկի բերելու իշխանության սպառնալիքի` ՀՀԿ-ականներն ուխտագնացություններ են կազմակերպում դեպի եկեղեցիներ:

Ի դեպ, Լոռու այցի ժամանակ ՀՀԿ-ականների հետ ճաշին մասնակցել է նաեւ Լոռու հոգեւոր առաջնորդ Սեպուհ սրբազանը: Ասում են` Սերժ Սարգսյանը մի քանի կենաց է ասել` նվիրված Հայաստանին, Արցախին, բանակին, ազատամարտիկներին, հերոսներին, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին:

«Ցանկանում եմ` Հայաստանի համար ամեն բան լավ լինի: Հայաստան ասելով` ոչ միայն երկիրը, ժողովրդին նկատի ունեմ, այլեւ օրվա իշխանություններին»,- արձանագրել է նախագահը` խիստ զարմացնելով որոշ հանրապետականների:

«Մի զարմացեք, – ասել է Սերժ Սարգսյանը: – Անկախ օրվա իշխանությունների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից, Աստված մի արասցե, եթե մեր երկրի մատը վաղը փուշ մտնի, այս իշխանություններից է կախված` երկիրը կկարողանա՞ այդ ճգնաժամից դուրս գալ, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել էջում