Ազատ խոսքՄամուլ

Մի դեպք հիշեցի, կարծեմ 2013 թվականն էր

Մի դեպք հիշեցի, կարծեմ 2013 թվականն էր

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն մի դեպք հիշեցի, կարծեմ 2013 թվականն էր:

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ, թվով 3 հոգի գնացել էին ոստիկանություն ինչ որ քաղաքական ակցիա էր: Գնացել էին հանցագործության մասին հաղորդում տալու:

Մեկը Սիփան Փաշինյանն էր, մյուսներին հիմա չեմ հիշում:

Ուրեմն էս էրեխեքին ոստիկանության բաժնում ասել էին սպասեք, հիմա կընդունենք ձեր հաղորդումը:

Մոտ 40 րոպե անց ակտիվիստներին շատ կոպիտ սկսել էին բերման ենթարկելու գործընթաց:

Ես տեղեկանալով այդ մասին, մտնում եմ Վլադիմիր Գասպարյանի մոտ:
-Նարեկ, ինձ զեկուցել են, որ ակտիվիստները 30 հոգով փորձել են հարձակվել բաժնի վրա:

Պարզվում է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը որոշել է քաղաքական «մուտիլովկա» անել ու կեղծ տվյալներ է զեկուցել: Գիտեին, որ Գասպարյանը բաժնի նկատմամբ ոտնձգությունները շատ սուր էր տանում:

Սկսեցի պատմել, որ սուտ են զեկուցել…

Գասպարյանը վերցրեց հեռախոսը զանգահարեց այդ պաշտոնյային:

-Լսիր, Պողոս (անունը պայմանական է), ասում ես քանի՞ հոգով են եղել ակտիվիստները…

-ԴԵ մի 25-30 կլինեին պարոն գեներալ:

-Ավելի կոնկրե՞տ:

-Դե հաստատ 15-20 կլինեին..

-Հստակ թիվ ասա,- արդեն բարկացած հարցրեց Գասպարյանը:

-Իմ իմանալով մոտ 10…

-էլի իջնելու տեղ ունես…

– 3 հոգի են եղել պարոն ոստիկանապետ:

Հաջորդիվ չասեմ ինչ կատարվեց: Միայն տեղեկացնեմ որ երեք իրադարձություն եղավ:

1. Իսկույն ազատվեցին ակտիվիստները:

2. Համակարգից անվերադարձ հեռացվեց ստախոս պաշտոնյան:

3. ՀՀ ոստիկանության բոլոր բաժինների մուտքերի դիմաց և հերթապահ մասերում տեղադրվեցին տեսախցիկներ առնվազն 2 ամիս տեսանյութը պահպանելու հնարավորությամբ:

Հ.Գ. Երեկ Գավառում հիվանդանոցի վրա հարձակվողները եղել են մոտ 10 հոգի: Ոստիկանապետը 4-5 ոստիկանի հետ եղել է հիվանդանոցում ու անձամբ նրան ևս բաժին է հասել քյավառցիների քոթակից: Մնացածը թե պաշտոնապես ինչ ու ոնց կհերքեն ու կհաստատեն ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ…»։

Կիսվել նյութով