Ազատ խոսքՄամուլ

Միքայել Մինասյանի գտնվելու վայրը այլևս բացահայտված է՝ ձեռքում բռնած օղու շշի վրա փակցված ակցիզից

Միքայել Մինասյանի գտնվելու վայրը այլևս բացահայտված է՝ ձեռքում բռնած օղու շշի վրա փակցված ակցիզից

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միքայել Մինասյանի գտնվելու վայրը այլևս բացահայտված է։

Տևական ժամանակ է, ինչ հայտնի խոհանոցային փեսան իր տեսաուղերձներն է հղում արդեն հայտնի խոհանոցից:

Բնականաբար շատերին է հետաքրքում, թե որ պադվալում է թաքնված իրականության հետ աղերս չունեցող հայտնի բամբասանքների հեղինակն ու խոհանոցի մշտական բնակիչը:

miqayel minasyan 1

Այսօր իր հայտնի ԲՈՐՇՉԸ եփելուց հայտնի խոհանոցային փեսան բորշչեց իր գործի մեջ, բացահայտեց իր տեղը…

Միաժամանկ հօդս ցնդեցին այն ասեկոսեները, թե Միշիկը Վատիկանի պադվալներում է թաքնված :

Ձեռքում բռնած օղու շշի վրա փակցված ակցիզը վկայում է այն մասին, որ վերջինս Ռուսաստանի Դաշնությունում է»:

Կիսվել նյութով