ԱշխարհՇոու-բիզնես

Միսս Պարագվայն ուշաթափվել է՝ լսելով հաղթողի անունը. այդ ամենը հեռարձակվել է ուղիղ եթերով. (տեսանյութ)

“Miss Grand International” գեղեցկության մրցույթի հաղթող, պարագվայի ներկայացուցիչ Կլարա Սոսան ուշաթափվել է բեմում, երբ հայտարարվել է հաղթող գեղեցկուհու անունը:

Կլարա Սոսան և իր մրցակիցը՝ Հնդկաստանի ներկայացուցիչ Մինակշի Չաուխարին, ովքեր 78 տարբեր երկրներ ներկայացնող գեղեցկուհիներից ընտրվել և հասել էին հաղթանակին, կանգանծ էին բեմում՝ միմյանց ձեռքերը բռնած, և սպասում էին երկար սպասված պահին: Երբ հաղորդավարը հնչեցրեց Պարագվայի ներկայացուցիչ Կլարայի անունը՝ որպես մրցույթի հաղթող, աղջիկը կորցրեց գիտակցությունը և ուշագնաց եղավ:

Մրցանակաբաշխության արարողությունը և նույնիսկ այդ ուշագնացության ողջ տեսարանը հեռարձակվել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում:

 

Կիսվել նյութով