ԺամանցՇոու-բիզնես

«Միսս ԱՊՀ 2018»–ին Հայաստանը կներկայացնի 23-ամյա Ռոմելլա Թամարյանը

«Միսս ԱՊՀ 2018» գեղեցկության միջազգային մրցույթին Հայաստանն այս տարի կներկայացնի մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը: 23-ամյա Ռոմելլան սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 9 տարի զբաղվել է պարով:

Romella tamaryan2

«Միսս ԱՊՀ»–ն այս տարի կկայանա հուլիսի 18-27-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցույթին կմասնակցի 18-25 տարեկան 25 մոդել ԱՊՀ անդամ երկրներից։

Romella tamaryan1

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Միսս ԱՊՀ»–ն անցկացվեց Հայաստանում։ Մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ Շուշան Երիցյանը։

Աղբյուր՝ life.tert.am

Կիսվել նյութով