ՄամուլՏեսանյութ

Միջանցքում Հրաչն ու Սիսակն ասացին՝ «արա». Գերասիմ Վարդանյանը՝ ծեծկռտուքի մասին (Տեսանյութ)

Միջանցքում Հրաչն ու Սիսակն ասացին՝ «արա». Գերասիմ Վարդանյանը՝ ծեծկռտուքի մասին (Տեսանյութ)

Միջադեպն իմ հետ է եղել, իմ դեմքին նայելով ծեծված մարդ տեսնո՞ւմ եք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:

Նա մանրամասներ ներկայացրեց միջադեպին. «Էդ Հրաչիկի՝ Նիկոլի աներձագի ու իմ միջեւ միջադեպ է եղել միջանցքում, դրանից հետո Ռուբինյանի օգնականը զանգում, կանչում է իր կաբինետ, որ հասկանանք, պարզաբանենք: Մտել եմ էնտեղ, 40 հոգով հարձակվել են վրաս:

azgayin joxo ceckrtuq

Որ ասում են՝ ծեծել են, դուք էստեղ ծեծ կերած մարդու տեսնո՞ւմ եք: Ում ինչքան պետք է անելու՝ արել ենք, ում ինչքան պետք է ասելու՝ ասել ենք, ու ինչքան պետք ա կոխելու՝ կոխել ենք:

Միջադեպը եղել է այսպես. Միջանցքով քայլելուց մեկը թե՝ արա: Ասում եմ՝ ո՞ւմ հետ ես, ի՞նչ էիր ասում: Բա՝ չէ: Էդ ա եղել, անցել, գնացել է: Հետո Ռուբինյանի օգնականը հրավիրել է սուրճ խմելու: Ես սուրճ խմելու չէի գնացել, գնացել էի պարզաբանման համար։

Գնացել եմ էնտեղ, ի՞նչ սուրճ, ի՞նչ բան, ի՞նչ ծեծ: Ծեծկռտուք է եղել, քաշքշոց է եղել: Իրենք իրենց ամբողջ ոհմակով, իրենց պապաներով էդքան չկան:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում