Աշխարհ

Միջազգային սկանդալ. Բայդենի եւ Պորոշենկոյի՝ 1 միլիարդ դոլար կաշառքի մասին ձայնագրությունը հայտնվել է համացանցում

Միջազգային սկանդալ. Բայդենի եւ Պորոշենկոյի՝ 1 միլիարդ դոլար կաշառքի մասին ձայնագրությունը հայտնվել է համացանցում

Armtimes.com-ը գրում է․ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն այժմ էլ անցնում է պետական դավաճանության եւ իշխանության չարաշահման հոդվածներով հարուցված նոր քրեական գործերով այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը երեկ հրապարակել է Պորոշենկոյի դեմ հնչեղ ապացույց:

Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն: Թերթի տվյալներով՝ դատախազությունը Պորոշենկոյի դեմ գործին է կցելու այն կրիչը, որը ներկայացրել է Դերկաչը:

Կրիչի վրա Պյոտր Պորոշենկոյի, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ ձայնագրությունն է:

Ավելի վաղ Դերկաչը հրապարակել է հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, ենթադրաբար՝ Բայդենի ու Պորոշենկոյի ձայներով: Այդ ձայնագրությունները, ըստ պատգամավորի, վկայում են միջազգային կոռուպցիայի եւ նախկին նախագահի պետական դավաճանության մասին:

Խոսակցություններից մեկում նշվում է, որ Ջո Բայդենը պահանջել է  Ուկրաինայի նախկին դատախազ Վիկտոր Շոկինի ազատումը: Որպես փոխհատուցում, ըստ ձայնագրության, Բայդենը խոստացել է Ուկրաինային փոխանցել 1 միլիարդ դոլար:

Բացի այդ, քննարկվել են խորհրդարանում կոալիցիայի առկայության, Արսենի Յացենյուկի կառավարության հրաժարականի եւ Վլադիմիր Գրոյսմանի կողմից նախարարների կաբինետի հաստատման հարցերը, ավելին՝ խոսակցություններից մեկում Պորոշենկոն, դատելով ներկայացված ապացույցներից, Բայդենին հաստատել է Ռադայում կոալիցիայի բացակայության հարցը:

Դերկաչը հայտնել է, որ բոլոր ձայնագրությունները ստացվել են լրագրողներից եւ փոխանցվել գլխավոր դատախազի գրասենյակին՝ հանցագործությունների մասին հայտարարությունների հետ միասին՝ քրեական գործ հարուցելու համար:

Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը, որը աշխատանքից ազատվել է 2016-ին, երեկվա այս բոլոր բացահայտումներից հետո իրավապահ մարմիններում հայտարարություն է գրել՝ իր աշխատանքներին Բայդենի միջամտության մասին:

«Украинские новости» գործակալությունը, հետաքննությունների Պետբյուրոյի իր աղբյուրներին հղում անելով, հայտնել է հիշյալ հանգամանքով քրեական գործ հարուցելու մասին:

Նախկին գլխավոր դատախազը նաեւ փորձել է բողոքարկել իր պաշտոնանկությունը վերաքննիչ ատյաններում, բայց՝ անօգուտ: Նա նոր բողոք է ներկայացրել Ուկրաինայի Գերագույն դատարանի վճռաբեկ վարչական դատարան 2019 թվականի սեպտեմբերին:

Հենց նույն ամսվա ընթացքում Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկիի միջեւ հուլիսի 25-ին կայացած զրույցի արձանագրությունը: Դրան նախորդել էին լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ Ուկրաինայի առաջնորդի հետ զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը հավանաբար խնդրել է, որ Ուկրաինայում հետաքննեն Բայդենի որդու՝ Հանթերի մասին գործը:

Արձանագրությունը փաստել է, որ Թրամփը խնդրել է Զելենսկիին հետաքննել Շոկինի ազատման հանգամանքները, որն ազատվելու ժամանակահատվածում զբաղվել է Burisma Group-ի գործով, որի տնօրենների խորհրդի կազմում է եղել Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը:

Ուկրաինայի հետաքննությունների պետբյուրոն արդեն 16 քրեական գործ է հարուցել, որոնցում առանցքային մեղադրանքները Պյոտր Պորոշենկոյին են ուղղված:

Ընդ որում, պետական դավաճանության մասին քրգործեր արդեն կային, որոնց թվում է Գրոյսմանի նշանակումը կոալիցիայի բացակայության պայմաններում, ինչը գործնականում հնարավոր չէր, բայց փաստացի եղել է:

Տեսանյութը հրապարակել է «112 Украина»-ն: Տեսանյութում Քերիի եւ Պորոշենկոյի խոսակցության ձայնագրությունն է:

Կիսվել էջում