Մամուլ

Միջազգային մետեորոլոգիական կայքը Երևանի օդի որակը ցույց է տալիս որպես թունավոր

Միջազգային մետեորոլոգիական կայքը Երևանի օդի որակը ցույց է տալիս որպես թունավոր

Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայտնի MSN միջազգային մետեորոլոգիական կայքը Երևանի օդի որակը ցույց է տալիս որպես թունավոր։ Թունավորության այսպիսի բարձր ինդեքս ունեն ընդամենը ևս մի քանի քաղաքներ՝ աշխարհի ամենամոռացված ու կորած տեղերում։

Որպես օրինակ կողքից էլ ասեմ, որ Թիֆլիսն ու Թավրիզը ընդամենը նշված են որպես որպես վատ որակի օդ ունեցող, իսկ Բաքուն ընդհանապես համարվում է լավ որակի օդ ունեցող քաղաք։

Աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկի՝ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի օդի թունավորության ինդեքսը 361 է, իսկ Երևանինը 370 ու այն էլ այս քամոտ ու աշնանային հով եղանակին:

Դե իսկ Պակիստանի Կառաչին, որը համարվում է հենց աշխարհի ամենամարդաշատ քաղաքը (ունի ավելի քան 15 միլիոն բնակչություն միայն հենց քաղաքում) և ամենափնթի վայրերից մեկը՝ օդի մաքրության ինդեքսը ընդամենը 181 է և համարվում է թեթև վատառողջ օդ ունեցող բնակավայր։

Մեխիկո Սիթին, որտեղ բոլորը թքած ունեն բնության ու մաքրության վրա՝ 324 ինդեքս ունի և այն էլ 2 անգամ ավելի բարձր ջերմաստիճանով։

Շարունակեք ավիրել հայրենի բնությունը, սիրելի ազգակիցներ՝ կտրեք անտառները, բացեք հանքեր ու գործարաններ։ Ու որպես հետևանք շնչեք մեքենաների ծուխն ու գործարանների արտանետած թույնը։ Հետո էլ չհարցնեք, թե ինչի՞ հետևանքով է, որ Հայաստանը քաղցկեղի հարցում միշտ գտնվում է առաջին եռյակի մեջ»։

Կիսվել էջում