ՄամուլՏեսանյութ

Միջադեպ ԱԺ-ում «Իմ քայլի» ու ԲՀԿ-ական պատգամավորների միջև (Տեսանյութ)

Միջադեպ ԱԺ-ում «Իմ քայլի» ու ԲՀԿ-ական պատգամավորների միջև (Տեսանյութ)

Ազգային ժողովի նիստում քիչ առաջ միջադեպ գրանցվեց: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն էր ելույթ ունենում: Նա խոսում էր այն մասին, թե պատգամավորներից մեկը սկսել է հաճախ հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցների էջերում:

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ Դանիելյանը հեքիաթ է պատմում:

ալեն սիմոնյան

Այնուհետ «Իմ քայլի» ու «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները ոտքի կանգնեցին, սկսեցին գոռգոռալ:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին:

Նշենք, որ կրքերը բորբոքվեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ժամանակ։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում