Մամուլ

«Մինչ կառավարական քարոզիչները զբաղված են Նիկոլի ռեյթինգը գուրգուրելով, ադրբեջանական քարոզչությունը հոսում է ներս»․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Լավ, մի կողմ դնենք դրսի մեդիադաշտում իրավիճակը․․․ Ախր ներհայկական մեդիադաշտում էլ ա կատարյալ զվիզդեց․․․ Վերադարձել ենք այն «հին ու բարի» ժամանակներին, երբ ադրբեջանական Day.az-ի ամեն տռոց հայկական լրատվականները բերում էին մեր դաշտ։ Այդ կայքը հիմա ակտուալ չէ, բայց ադրբեջանական քարոզչական ուղերձները բերողները նորից ծլում-ծաղկում են, քանի որ քաղհան անող չկա․․․

1․ ԱՄՆ կոնգրեսականը Խոջալուի թեմայով հայտարարություն է անում (բնականաբար՝ ադրբեջանական քարոզչությամբ համեմված), «Ամերիկայի ձայնը» սիրուն թարգմանում է հայերեն, իր մոտ դնում է․․․ ինչից հետո նույն տեքստը ամբողջությամբ «Առավոտն» է վերահրապարակում։

2․ Ադրբեջանի ՊՆ-ն Դավիթ Տոնոյանի հասցեին վիրավորական հայտարարություն է տարածում ադրբեջանական լրատվամիջոցներում, «Հրապարակը» վերցնում է, թարգմանում է հայերեն, հրապարակում։

3․ ErmeniHaber.am կայքը, որն ի սկզբանե նախատեսված էր հայկական տեսակետները թուրքերենով թուրքական լսարանին հասցնելու համար, եսիմ խի հայերեն է թարգմանում Խոջալուի թեմայով թուրքերի հայտարարությունները ու տարածում հայկական լսարանին։

Մինչ կառավարական քարոզիչները զբաղված են Ուրցաձորի օրինական վերընտրված գյուղապետին դավադիտ անելով ու Ֆեյսբուքում Նիկոլի ռեյթինգը գուրգուրելով, ադրբեջանական քարոզչությունն անարգել հոսում է ներս․․․»

Կիսվել էջում