Մամուլ

Միհրան Պողոսյանը կրկին «Պատիվ ունեմ» դաշինքում է․ դատարանը անվավեր է ճանաչել ԿԸՀ որոշումը

Միհրան Պողոսյանը կրկին «Պատիվ ունեմ» դաշինքում է․ դատարանը անվավեր է ճանաչել ԿԸՀ որոշումը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր հիասքանչ դատական համակարգը

Վարչական դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանի հայցադիմումը և անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումը, որով Միհրան Պողոսյանի թեկնածությունը չեղարկվել էր:

Այլ կերպ ասած, Միհրան Պողոսյանը կրկին «Պատիվ ունեմ» դաշինքի 11-րդ համարն է: Միհրան Պողոսյանը, հիշեցնեմ, կեղծ տեղեկանքեր էր ներկայացրել առ այն, թե իբր Ռուսաստանում սովորում է և այդ հիմքով է բացակայել Հայաստանից…

Արթուր Վանեցյան Միհրան Պողոսյան

Բայց ԲՈՒՀ-ի տեղեկանք կեղծելը բացահայտվել էր ու Պողոսյանի թեկնածությունը ԿԸՀ-ում չեղարկվել էր:

Սակայն էպիկն այն է, որ լրիվ նույնը արել էր մեկ այլ թեկնածու՝ Տիգրան Արզաքանցյանը. ԲՈՒՀ-ի տեղեկանքի կեղծությունը բացահայտվել էր և լրիվ նույն հիմքերով նույն որոշումը ԿԸՀ-ն կայացրել էր Արզաքանցյանի մասով:

Սակայն Վարչական դատարանը Տիգրան Արզաքանցյանի հայցը մերժել էր, իսկ Միհրան Պողոսյանինը՝ ոչ: «Անկախ դիտորդը» շարունակում է Վարչական դատարանում հետևել ընտրական վեճերի քննությանը»:

Կիսվել էջում