Շոու-բիզնես

Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակի նկարահանման հետաքրքիր դրվագներն ու Մարտի 8-ի նվերը կանանց

Tert.amLife -ը գրում է.   Երգիչ Միհրան Ծառուկյանը Եվրոպայի շրջագայությունից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո գործի է անցել և նկարահանել նոր տեսահոլովակ «Ծնունդդ շնորհավոր» երգի հիման վրա։ Ակտիվ տեսահոլովակ ռիթմիկ երգի հիման վրա, որի նկարահանումների մի մասն իրականացել են մարզադահլիճում։ Այնպես որ, այս անգամ ևս հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու ակտիվ և շարժուն Միհրան Ծառուկյանին։
mihran
«Ծնունդդ շնորհավոր» կոչվող երգի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, պրոդյուսերը` Արմեն Պետրոսյանը։
Նյութի աղբյուրը՝ Life.tert.am
Կիսվել նյութով