Շոու-բիզնես

Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը հարսանիքից անմիջապես հետո մեկնել են մեղրամսի

Երգիչ Միհրան Ծառուկյանը և երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը հարսանիքից անմիջապես հետո մեկնել է մեղրամսի: Միհրան Ծառուկյանը ինստագրանի իր էջի «Story» բաժնում տեսանյութ էր հրապարակել և շնորհակալություն հայտնել բոլորին, նման գեղեցիկ օր իրենց պարգևելու համար։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը տեղի ունեցավ Միհրանի և Արփիի հարսանեկան արարողությունը։ Իսկ պսակադրությունը տեղի ունեցավ Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում։

Ավելի վաղ զույգի երկրպագուներն ու հետևորդները հաճելիորեն զարմացան Միհրանի անսպասելի ամուսնության առաջարկությունից, որը երգիչն արեց իր «Սիրո կինո» խորագրով մենահամերգին՝ իր և Արփիի դուետից անմիջապես հետո, և այդ ամենը հենց բեմի վրա՝ հանդիսատեսի աչքի առաջ։

 Միհրան Արփի
 Միհրան Արփի
 Միհրան Արփի
Կիսվել նյութով