Մամուլ

Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան

Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երեւան, որտեղ հոկտեմբերի 20-21-ը տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հինգշաբթի կկայանա միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Ուրբաթ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կհանդիպեն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։

Նույն օրը տեղի կունենա լայն կազմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն եվրասիական ինտեգրման, ինչպես միության  ներքին շուկայի գործունեության,  ապրանքների տեղաշարժի խոչընդոտների վերացման, արդյունաբերական համագործակցության և մաքսա-սակագնային կարգավորման վերաբերյալ արդիական հարցեր։

Կիսվել նյութով