Մամուլ

«Միլիոնավոր երեխաների կուռք Մաշան` հնագույն Ադրբեջանի մասին»․ Յաշա Սոլոմոնյան

«Միլիոնավոր երեխաների կուռք Մաշան` հնագույն Ադրբեջանի մասին»․ Յաշա Սոլոմոնյան

«Հայկական Ճամփորդական Ակումբի» հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տանը «Մաշան և Արջը» հայտնի մուլտն էր միացած. Նարեկս էր նայում։

Ու էսպես հերթով սերիաները փոխվում էին։ Ու մեկ էլ լսում եմ Մաշայի ձայնով մի էսպիսի տեքստ․ “Далеко-далеко за горами была древняя страна Азербайджан. Жители этого великого царства…” և այլն, և այլն։

masha medved

Ու մի ամբողջ սերիա գնում ա Փադիշահի ու հնագույն Ադրբեջանի մասին։

Հասկանում եք, չէ՞։ Միլիոնավոր ռուսախոս ու ռուսերեն հասկացող երեխաների կուռք Մաշան պատմում է հնագույն Ադրբեջանի մասին։

Այ սա ես անվանում եմ գրագետ մարքեթինգ…

Չէ՛, դուք շարունակեք աջ ու ձախ խաչ տնկել ու արձաններ կառուցել ու ապավինեք աշխարհի արդարությանը, Վիլսոնին, առաջին քրիստոնեությանն ու «բոլորը մեզ պարտք են» կործանարար թեզին։ Վերջը լավ լինի»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով