Շոու-բիզնեսՏեսանյութ

«Միայն իմանաք ում եմ հանդիպել Լոս Անջելես տեղ»․ Վաչե Թովմասյան (Տեսանյութ)

«Միայն իմանաք ում եմ հանդիպել Լոս Անջելես տեղ»․ Վաչե Թովմասյան (Տեսանյութ)

Վաչեն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է, որ ԱՄՆ-ում ժամանակ է անցկացնում իր վաղեմի ընկերոջ՝ Կարեն Բաբաջանյանի հետ, որը, ինչպես հայտնի է, «32 ատամ» ակումբի հիմնադիրներից մեկն էր:

«Իսկ հիմա թող ծափ տան այն մարդիկ, ովքեր ճանաչեցին Կարեն Բաբաջանյանին, տեսեք՝ ում եմ հանդիպել Լոս Անջելես տեղ:

«32 ատամ»-ի փակվելուց հետո 13 տարի շարունակ մեզ հարցնում էին պատճառների մասին, իսկ մենք պատասխանում էինք, որ յուրաքանչյուրս շարունակեցինք մեր ճանապարհով:

Մեկ անգամ հարցազրույցի ընթացքում պատասխանեցի այդ հարցին՝ կատակելով, որ գումարն էր պատճառը, և դա դարձավ տարբեր լրատվականներում վերնագիր:

Մենք հարազատներ ենք և ճանապարհ ենք անցել՝ ունենալով լավ և ջերմ հարաբերություններ»,- նշեց Վաչեն:

Մանրամասները՝ Bavnews.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով