Ազատ խոսքՏեսանյութ

«Միայն դեբիլը կարող է այս փաստերը անտեսել ու պնդել, որ COVID-19-ը չափազանց վտանգավոր վարակ է» (Տեսանյութ)

«Միայն դեբիլը կարող է այս փաստերը անտեսել ու պնդել, որ COVID-19-ը չափազանց վտանգավոր վարակ է»

Հրայր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախքան տեսանյութը դիտելը, պարտադիր կարդացեք․․․Հետո նայեք ու տարածեք․․․Մի ալարեք ու մի վախեցեք ճշմարտությունը բարձրաձայնել․․․

ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը անտեղյա՞կ ու տգե՞տ էր, թե՞ չափազանց տեղեկացված, որ թքած ուներ COVID-19 տեղեկատվական ահաբեկչության վրա ու իր զավակի հարսանիք մեծ թվով հյուրերի հետ միասին նշեց։

Նա շատ բանիմաց, խելացի մարդ է և լավ գիտեր/իվերջո հետախուզության պետ է եղել/, թե ինչ է իրականում տեղի ունենում, թե ինչ է իրենից ներկայացնում այս համաշխարհային թատերական բեմադրությունը, դրա համար էլ հանգիստ քեֆ ուրախություն էր կազմակերպել, իսկ նրա բարձրաստիճան հյուրերն էլ մեծ հաճույքով, առանց վախենալու մասնակցել էին ուրախությանը։

Նույնը կարող եմ պնդել Ռուսաստանի զինված ուժերի Քրիստոսի Ծննդյան Պատրիարքական տաճարի օծման արարողության օրինակը մատնանշելով, որի ժամանակ՝ Հունիսի 14-ին հավաքված էին ավելի քան 3000 բարձրաստիճան զինվորականներ, եկեղեցիականներ և քաղաքական գործիչներ, այն էլ առանց դիմակների և օդից հորինված սոցիալական հեռավորություն պահպանելու։

Իսկ մինչ այդ, Սեվաստոպոլում հազարավոր զինվորականներ Հիսուսի Սրբապատկերի տեղափոխման արարողակարգին էին մասնակցում․․․

Ի՞նչ է, Շոյգուն, Լավրովն ու Կիրիլը ևս անտեղյակ տգետնե՞ր են, թե՞ ուղակի չափազանց տեղեկացված են ու կրկին, Արտակ Դավթյանի նման գիտեն, թե կոռոնավիռուսային խեցգետինները որտեղ են ձմեռում։

Ավելին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Պենսին և նրանց հազարավոր կողմնակիցներ էլ են տգետ, որ երեկ մասնակցում էին բազմահազարանոց նախընտրական հավաքին առանց դիմակների ու սոցիալական էշություն պահպանելու․․․

Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների մասին էլ չխոսեմ։

Եթե կան մարդիկ, որոնց համար անգամ այս փաստերը չեն համոզիչ, ապա այդ մարդիկ արժանի են ոչ միայն ՆԱՄՈՐԴՆԻԿ կրելուն, այլև պատվաստվելուն, չիպավորմանը ու ամեն քայլափոխին իրենց դատարկ գլխներին իշխանական բամփոցներ ուտելուն։

Ցավով եմ արձանագրում, բայց հենց նման նյութապաշտ, մորթապաշտ, ուղեղի բացակայության պատճառով շատ համառ տկարամիտների համար է ստրկությունը հորինվել։

Տեսահոլովակում վերոհիշյալ փաստերի վիզուալ ապացույցներն են․․․Միայն դեբիլը կարող է այս փաստերը անտեսել ու պնդել, որ COVID-19-ը չափազանց վտանգավոր վարակ է»։

Կիսվել նյութով