Մամուլ

Միայն անհավանական ունեցվածքի տեր մարդը կարող է գնալ Աֆրիկա՝ սատկած առյուծներ թամքել՝ վճարելով 100 հազ. դոլար

«Առավոտը» գրում է․ Միայն անհավանական ունեցվածքի տեր մարդը կարող է գնալ Աֆրիկա՝ սատկած առյուծներ թամքել՝ վճարելով 100 հազ. դոլար։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Քոչարյանը վաճառքի է հանել Երևանի վարչական, շրջանում գտնվող իր անշարժ գույքը, իսկ նման շենք-շինությունների թիվն անցնում է մի քանի հարյուրից, ասել է.

«Այս մեկ տարվա իրադարձությունների ֆոնին Ռոբերտ Քոչարյանի անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին, կարծում եմ, միայն հիմարը կարող է հավատալ»։

Այստեղ հարցն ուրիշ է, իսկ քոչարյանականների կարծիքով, որն է անհավանական ունեցվածքը։ Թող իրենք ասեն, հասկանանք, թե որտեղից է սկսվում անհավանական ունեցվածքը։

Իսկ մեր կարծիքով, միայն անհավանական ունեցվածքի տեր մարդը կարող է գնալ Աֆրիկա՝ սատկած առյուծներ թամքելու, դրա դիմաց վճարել 70-100 հազ. դոլար։ Ու մենակ ինքը չէ, ընտանիքն էլ հետը վերցրած։ Ու դա՝ մի քանի անգամ։

Մեր կարծիքով, անհավանական ունեցվածքի տեր մարդը կարող է իր զավակներին հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ նվիրել։

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել էջում