Աշխարհ

Մեքսիկացի թոշակառուն հղիացել է 70 տարեկանում և արդեն հղիության 6-րդ ամսում է

Մեքսիկայում 70-ամյա թոշակառու Մարիա դե լա Լուզը հայտարարել է, որ գտնվում է հղիության վեցերորդ ամսում։ Որպես ապացույց կինը լրագրողներին ցույց է տվել գերձայնային հետազոտության արդյունքները։

«Ինձ ասել են, որ աղջիկ է։ Նայեք, նկարում երևում է նրա փոքրիկ դեմքը»։

Մեքսիկացի թոշակառուն հղիացել է

Կինը հաղորդել է, որ իմացել է իր հղիության մասին երեք ամիս առաջ, երբ բժշկի է դիմել գլխապտույտի և սրտխառնոցի բողոքներով։ «Մասնավոր և պետական հիվանդանոցների բժիշկները մոտ 10 ուլտրաձայնային հետազոտություն են անցկացրել։ Նրանք չէին կարողանում դրան հավատալ», – պատմել է դե լա Լուզը, նշելով, որ այդ լուրը իր համար էլ է անսպասելի եղել։

Եթե երեխան լույս աշխարհ գա, կինը ռեկորդ կսահմանի։ Հիմա ամենատարիքով մայրը համարվում է իսպանուհի Մարիա Դել Կարմեն Բոուսադա դե Լառան, որը 2006 թվականին զույգ տղաներ է ունեցել` 66 տարեկան հասակում։ Նա մահացել է 69 տարեկանում` ձվարանների քաղցկեղից`որդիներին թողնելով բարեկամների խնամքին։

Կիսվել նյութով