Մամուլ

Մեր ջոկատի տղաները հասել են այն ժամանակ, երբ փոխհրաձգությունը դադարել էր․ Վովա Վարտանով

Մեր ջոկատի տղաները հասել են այն ժամանակ, երբ փոխհրաձգությունը դադարել էր․ Վովա Վարտանով

Hraparak.am-ը գրում է․ Պաշտպանության նախարարությունը մոտ մեկ ժամ առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։  

«Ողջ մնալու արվեստը» կազմակերպության հիմնադիր նախագահ, ազատամարտիկ Վովա Վարտանովը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․

sahman dirqer

«Մեր տղաները բարձրացել են դիրքեր, ՎՈՄԱ-ի նկատի ունեմ, առաջնագիծ են հասել, փոխհրաձգությունը մերոնց հասնելուն պես դադարել է, մերոնք նույնիսկ չեն էլ կրակել։ Որքանով ինձ է հայտնի՝ տենց միանշանակ չէ, թե որտեղից է կրակվել ու որտեղից սկսվել»։

Կիսվել նյութով