Մամուլ

«Մեր իշխանության օրոք նման ճնշումներ դատական իշխանության վրա չեն եղել». Շարմազանով

«Մեր իշխանության օրոք նման ճնշումներ դատական իշխանության վրա չեն եղել». ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով:

Մի խումբ իրավապաշտպաններ, հասարակական, քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ այս պահին հարցաքննվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը։ «Եկել եմ՝ իմ զայրույթը հայտնելու այս գործելաոճին, որտեղ իրավական գործընթացները խառնում են քաղաքականին, քաղաքականը՝ ընտանեկանին»,- ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Խի ինչ որ մեկը հավատում ա, որ սա իրավական գործընթաց ա՞: Բոլոր նրանք, ովքեր, ներողություն եմ խնդրում բառիս համար, չեն կզում ռեժիմի տակ, դառնում են քաղաքական հետապնդվողներ: ՍԴ-ն այսօր պետական միակ կառույցն է, որ չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ»,- շարունակեց Շարմազանովը:

Լրագրողի հարցին՝ ձեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղե՞լ, ասաց. «Մեր իշխանությունն անցյալում է, ու ես իմ կարծիքն արտահայտել եմ: Մեր իշխանության օրոք միջազգային որևէ մասնագիտացված կառույց չի նշել, որ ՀՀ-ում կա քաղբանտարկյալ, մեր իշխանության օրոք նման ճնշումներ դատական իշխանության վրա չեն եղել, պետության ղեկավարը դատավորներին վնգստացողներ չի անվանել, ասֆալտին չեն փռել, 75-ամյա հորն էլ երեխաների հետ միասին չեն բերել ԱԱԾ»:

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել նյութով