Սպորտ

«Մեր թիմն այսօր քարուքանդ արեցին». Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է կրել արծաթե մեդալը

«Մեր թիմն այսօր քարուքանդ արեցին». Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է կրել արծաթե մեդալը

Հայաստանի հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյում կայացած պարգևատրման արարողության ժամանակ հրաժարվել է արծաթե մեդալից։

Նշվում է, որ Ալեքսանյանը տեղում գտնվող լրագրողներին հարցազրույց տալու խնդրանքին պատասխանել է. «Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար»:

Ըմբիշը համաձայն չէ մրցավարների որոշմանը իր և իր հակառակորդի` Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի պայքարի շուրջ։

Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը oլիմպիական խաղերը Տոկիոյից լուսաբանող լրագրողների հետ զրույցում ասել է` Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նկատմամբ կողմնակալություն կար։

«Ասելու շատ բան ունեմ, բայց դա հավանաբար կթողնեմ ասուլիսին։ Այսօր Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նկատմամբ կողմնակալություն կար։ Տեսեք՝ ինչ արեցին. փոխվեց մեկ մեդալի գույնը, 3 մեդալից էլ զրկվեցինք։ Երեքն էլ պատրաստ էին այսօր հաղթելուն։

Artur Aleksanyan

Մեզ հաստատ զրկեցին մեդալներից։ Մեր թիմն այսօր քարուքանդ արեցին։ Հիմա դա ում մտահղացումն էր` չեմ կարող ասել։ Հարցեր կան, որ պետք է հասկանամ դեռ։ Բայց այսօր էմոցիոնալ եմ։ Լինում են սխալներ, բայց այսքան ակնհայտ կողմնակալ որոշումներով հնարավոր չէ։ Արթուրը մեկ ոտքով գորգ բարձրացավ ու այդպես դատեցին։ Խախտում չկար, բայց գտան մի բան, 1-1 դեպքում Արթուրը կարող էր չեմպիոն դառնալ։ Այդպիսի մի քանի գոտեմարտ եղավ», – ասել է մարզիչը։

Անդրադառնալով ռուսական մամուլում տեղ գտած խոսքերին՝ ռուսների հետ կապված, մարզիչն ասել է, որ Արթուրը նման բան չի ասել։

«Արթուրն ընդամենը իր հետևից եկող լրագրողներին ասել է` միացրեք, գոտեմարտը նայեք, ինքներդ կտեսնեք», – ասել է մարզիչը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ` եզրափակիչ փուլում, Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի եզրափակիչում 1։5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին։

Կիսվել էջում