Մամուլ

Մեր ընկերներից մեկին գիշերը փռել են ասֆալտին. Քոչարյանի աջակից

Մեր ընկերներից մեկին գիշերը փռել են ասֆալտին։ Ռ. Քոչարյանի աջակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԲԴԽ շենքի մոտ երեկվա ակցիայից հետո, իրենց ընկերոջը բերման են ենթարկել բաժին.

«Ամբողջ գիշեր գտնվել եմ ոստիկանությունում: Մեր աջակիցներից մեկը ոստիկանության ճաշակով չի եղել ու Աջափնյակի տարածքում, գիշերը 3-ի սահմաններում, փռել են ասֆալտին: Բերման են ենթարկել, իրականացրել են վարչական ձերբակալում, այն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը:

Եթե սա կտեսնի պարոն Օսիպյանը, թող մեր պատվարժան ոստիկաններին բացատրի, որ քաղաքացին պարտավոր է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, բայց պետք է լինի պահանջ ու օրինական: Գալիս են, մարդը հաճելի չէ, փռում են ասֆալտին, տանում բաժին ու ասում՝ բաժնում կասենք ինչ, ոնց»,- ասաց աջակիցը:

Կիսվել էջում