Մամուլ

Մեր երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնում է բացարձակ անգրագետ անձնավորություն․ Վահե Հակոբյան

Մեր երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնում է բացարձակ անգրագետ անձնավորություն․ Վահե Հակոբյան

168․am-ը գրում է․ Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հայաստամը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է աշխարհում, և որ պղնձի պաշարները «սխալ են օգտագորխվում»։

«Շատերը ասում են, որ պղինձը 2-րդ նավթն է 21-րդ դարի, և ակնհայտ է, որ պղնձի գները 21-րդ դարում լինելու են չափազանց բարձր, որովհետև էլեկտրոմոբիլների մեջ ամենակարևոր կոմպոնենտներից մեկը, որ օգտագործվում է շարժիչների մեջ, պղինձն է, բայց մենք նույնիսկ այդ հարստությունը, ինչպես ջուրը, այդպես էլ պղինձը մենք չենք կարողանում ամբողջությամբ օգտագործել, որովհետև մենք այսօր հանքաքար ենք արտահանում հիմնականում, բայց մենք պետք է խնդիր դնենք, որպեսզի Հայաստանում սահմանափակենք, արդյունքում միջնաժամկետ հեռանկարով ընդհանրապես արգելենք հանքաքարի արտահանումը և Հայաստանից հնարավոր լինի ատահանել միայն պղնձի պատրաստի արտադրանք»։

168․am-ը Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանից մեկնաբանություն խնդրեց Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունների վերաբերյալ։

հանք

Վահե Հակոբյանը Փաշինյանի ասածները անգրագիտություն որակեց․ «Քանի որ մեր երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնում է բացարձակ անգրագետ անձնավորություն, նա այդպես էլ չհասկացավ, որ ոչ ոք հանքաքար չի արտահանում, արտահանվում է խտանյութ, երբ պղնձի մասին է խոսքը, իսկ մոլիբդենը արտահանվում է ֆեռոմոլիբդենի տեսքով։

Ինքը երևի տեղյակ չէ, որ հանքարդյունաբերությունը հարկվում է առանձին հարկատեսակով, որը կոչվում է ռոյալթի, այսինքն՝ դա հարկվում է շահույթից ևս մեկ անգամ։ Կարծում եմ՝ ինքը շատ թույլ ըմբռնում ունի և՛ տնտեսության, և՛ առհասարակ հանքարդյունաբերության վերաբերյալ»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է ակնարկում Փաշինյանը, հնարավո՞ր է՝ ուզում են պետականացնել, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

«Դա իրենց երազանքներից կարող է լինել, բայց որևէ գործառույթ չկա, որ կարողանան պետականացնել կամ ազգայնացնել դա։ Ես կարծում եմ՝ իր միտումը լրիվ այլ է, որ քանի որ Սյունիքը ըմբոստ է, իրեն մերժած առաջին մարզն է, ինքը այդ քայլերով փորձում է վախեցնել, առանց լոգիկայի քայլեր անել, որպեսզի փլուզի այդ իրավիճակը»,-ի պատասխան՝ ասաց Վահե Հակոբյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում