Մամուլ

Մետրոյի «Բարեկամություն» կայարանում հրդեհ է բռնկվել

Մետրոյի «Բարեկամություն» կայարանում հրդեհ է բռնկվել

Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Կայանած վագոնում հրդեհ է բռնկվել: Այս պահին ԱԻՆ աշխատակիցը փորձում է մեկուսացնել հրդեհը: ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցում մետրոպոլիտենի աշխատակիցը հայտնեց, որ հոսանքի տատանում է եղել, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել: Հրդեհը բռնկվել է մետրոյի տակից և արագ մեկուսացվել է։

Անսարք մետրոյի գնացքն այս պահին հեռացրել են կայարանից, իսկ ուղևորներին ԱԻՆ-ի, ոստիկանության և մետրոյի աշխատակիցները թույլ տվեցին նստել նոր ժամանած գնացք միայն այն ստուգելուց հետո:

Մեզ տեղեկացրեցին, որ անսարք մետրոյի գնացքի հետ ամեն ինչ կարգին է և այն վերադարձել է իր բնականոն աշխատանքին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենի երթևեկության որոշակի փոփոխություններ են եղել: Հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում և մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։

Կիսվել նյութով