Մամուլ

Մեջքին ուսապարկ գցած տղան քայլում էր Երևանի փողոցներով, և ահա հին ռեժիմից ոչինչ չի մնացել

ՌԴ Պետական դումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

«Նայե՛ք՝ հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար: Մեջքին ուսապարկ գցած տղան քայլում էր Երևանի կենտրոնական փողոցներով, և ահա բոլորը խորհրդարանում ուրիշ՝ նոր կուսակցություններ են:

Հին ռեժիմից ոչինչ չի մնացել: Ահա օրինակ նոր մոտեցում, նոր մարդիկ: Իսկ նրանք, ովքեր այնտեղ նստած էին՝ պահպանողականները, նախկին կոմունիստները, պարտվեցին», – ասել է Ժիրինովսկին:

Վերջինիս ելույթի տեսանյութը հրապարակել է Politnavigator TV-ն: Ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ Փաշինյանը գնաց մարդկանց մոտ, լսեց նրանց և նրանց լեզվով խոսելով՝ բերեց նրանց խորհրդարան:

Կիսվել նյութով