«Մենք 4-րդ կուրս հասանք»․ Գոռ Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել որդու հետ
Դերասան Գոռ Հակոբյանը րոպեներ առաջ նոր հրապարակում է արել որդու՝ Ֆելիքսի հետ։
Լուսանկարն արվել է հիվանդասենյակից, որտեղ ընտանիքը շարունակում է փոքրիկի բուժումը։
Հիշեցնենք, որ դերասանն ու նրա ընտանիքը այս օրերին գտնվում են Գերմանիաում՝ որդու բուժման նպատակով։
Գոռ Հակոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ արդեն անցել են բուժման 4-րդ կուրսը, իսկ առջևում դեռևս 10 կուրս կա։
«Սրտացավներիս համար․ մենք հասանք 4-րդ կուրսին։ Մնաց ևս 10-ը»,- գրել է նա։



