Աշխարհ

Մենք ևս կարող ենք պահանջել Զանգեզուրի կարգավիճակ․ Ալիև

Մենք ևս կարող ենք պահանջել Զանգեզուրի կարգավիճակ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Հայաստանի համար շատ վտանգավոր է կարգավիճակի մասին խոսելը։ Մենք ևս կարող ենք պահանջել Զանգեզուրի կարգավիճակ»,-ասել է նա։

Նա նաեւ նշել է, որ «ՌԴ ՊՆ բարձրաստիճան անձը խոստացել է, որ մինչեւ հունիս հայկական զինված կազմավորումները դուրս կբերվեն Ղարաբաղից»։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Բաքուն արդեն բարձրացրել է այդ բոլոր հարցերը, այդ թվում՝ Ռուսաստանի ռազմական ղեկավարության առջև։ Նրա խոսքով, դա տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, երբ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան։ Ալիեւը հավելել է, որ հայ զինվորականների դուրսբերումը Ղարաբաղից դեռ տեղի չի ունեցել։

aliev

Ռուս խաղաղապահները նրանց չեն ստիպում դա անել։ Սա անընդունելի է։ Մենք հաղթանակած երկիր ենք, մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը. Եթե ​​Հայաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ուրեմն թող բացահայտ ասեն, մենք կիմանանք՝ ինչ անել այս դեպքում։

Ո՞րն է լինելու մեր պատասխանը։ Թերեւս հիմա տեղին չէ խոսել այս մասին։ Սակայն դա նոյեմբերի 10-ի հռչակագրի կոպիտ խախտում է»,- հավելել է Ալիեւը։

Կիսվել էջում