ՄամուլՏեսանյութ

Մենք Փաշինյան ենք, ամբողջ գյուղը Փաշինյան ա. Երասխի բնակիչ (Տեսանյութ)

Մենք Փաշինյան ենք, ամբողջ գյուղը Փաշինյան ա. Երասխի բնակիչ (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Երասխի բնակիչ մի կին մեզ հետ զրույցում ասաց՝ միշտ էլ եղել են կրակոցներ, գիշերն էլ թեժ է անցել, բայց իրենք մտադիր չեն գյուղը լքել։ 

«Ասենք թե՝ վտանգավոր ա, ի՞նչ անենք, դուրս ենք գալիս, հայաթն ա, ծառ ա, ճյուղ ա, անասուն ա, հավ ա, գնում ենք գործի, գալիս ենք»,-ասաց նա։ Նրա խոսքով՝ գյուղի բնակիչներից ոմանք երեխաներին, հարսներին են հանել գյուղից, բայց իրենք չեն լքել գյուղը։ «Իսկ ինչ վերաբերում է մեծերին, բոլորն էլ տներում են․ թուրքին տան, ասեն՝ արեք դուք նստե՞ք արխային»,- ասաց Երասխի բնակչուհին։

Տիկինը, ի դեպ, շատ գոհ էր Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանից և գյուղապետ Ռադիկ Օղիկյանից, որը գիշերը օգնության էր հասել զինվորներին, ու վիրավորվել թշնամու կրակոցից․ հիմա հիվանդանոցում է։

«Իրենք բոլորն էլ անխտիր իրենց ջանքերը ներդնում են, մարզպետը ամբողջ գիշեր օգնության էր գալիս, հետևողական ա, մտածում ա՝ գյուղում ինչ ա կատարվում, ինչ ա լինում, անպայման, մենք շատ գոհ ենք մարզպետից»,-ասաց նա։

Հետո խոստովանեց՝ իրենք էլ, իրենց ամողջ գյուղն էլ Նիկոլ Փաշինայնին է ձայն տվել։

«Մենք Փաշինյան ենք, ուրիշի հետ գործ չունենք, մերը Փաշինյանն ա, ամբողջ գյուղը Փաշինյան ա»,- ասաց նա։

Իսկ լա՞վ է, որ թշնամին հիմա կրակում է։

Ոչինչ, թե չէ, որ Հանրապետականը լիներ, չէ՞ր կրակի։ Հանրապետականը լիներ, հիմա եկել նստել էին էստեղ։

Բայց 26 քաղաքական ուժ կար, կարող էր, օրինակ, «Արդար Հայաստանը» լինել։

Չէ, ամենաարդարը Փաշինյանն ա, ինքը շատ լավ ղեկավար ա։

Հիմա այն, ինչ կատարվում է, արդա՞ր է։

Արդար չի, բայց արդարության մենք կհասնենք, մենք մերն ենք պահանջում, մենք չենք տա մեր հողերն իրանց։ 

Առավել մանրամասն՝ Hraparak TV-ի տեսանյութում

Կիսվել նյութով