Մամուլ

Մենք վերջապես կազատվենք արտերկրի կախվածությունից. Մարալիկում բամբակամանվածքային գործարան է բացվել․ Տեսանյութ

Մենք վերջապես կազատվենք արտերկրի կախվածությունից։ Մարալիկում բամբակամանվածքային գործարանի արտադրանքը մատակարարելու է «Տավուշ ձեռնոց» ընկերությանը: Այս մասին այսօր` օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը: Գործարանի համասեփականատեր է նաեւ շվեյցարահայ հայտնի գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատեր Վարդան Սըրմաքեշը:

«Գործարանի խնդիրը թելի արտադրության նախնական փուլն է, ամբողջ տեքստիլի հիմքն է համարվում թելը: Եթե հիմա գործարանն ամբողջ հունով աշխատի, ինքն իր շուրջը կհամախմբի ավելի փոքր գործարանների, որոնք կսկսեն աշխատել եւ հսկայական թվով աշխատատեղ կապահովվի, ինքը կլաստերի պես իր շուրջը կհամախմբի ամբողջ տեքստիլը: Այսօր մեր հիմնական թիրախային գնորդը «Տավուշ ձեռնոցն» է, որը հումքը արդեն երկար տարիներ ներմուծում է արտերկրից:

Մենք վերջապես կազատվենք արտերկրի կախվածությունից: Արտադրանքի մեծությունը հասնում է ամբողջ Սովետական միությունում արտադրվածի չափին, այսինքն` տեխնոլոգիաներ են փոխվել, նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ ավելի արագացված ու հեշտ լինի արտադրանքի ստացումը»,- ասաց նա:

Կիսվել նյութով